Նադալ․ Ինձ համար ավելի լավ կլիներ, եթե հաղթեր Տիմը, բայց այնպես չէ, որ ես երկու գիշեր է չեմ քնում Ջոկովիչի հաղթանակի համար
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի մասին, որտեղ միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչն ու Դոմինիկ Տիմը։ Ռաֆան պատասխանել է, թե արդյոք կցանկանար, որ Տիմը հաղթեր Նովակին, որպեսզի ինքը պահպաներ աշխարհի առաջին ռակետի կոչումը։
«Իհարկե, ես կնախընտրեի, որ հաղթեր Տիմը։ Կեղծավոր չեմ լինի։ Ինձ համար ավելի լավ կլիներ, որ հաղթեր Տիմը, բայց այնպես չէ, որ այս երկու գիշերը ես լավ չեմ քնում։ Այս տեսանկյունից ինձ համար տարբերություն չկա, թե ով կհաղթեր՝ Դոմինիկը, թե Նովակը։ Այս ամենը մենք սպորտի մի մասն է։
Նովակը շատ լավ հանդես եկավ այս մրցաշարում։ Նա հիմա աշխարհի լավագույն խաղացողն է։ Այդ մասին խոսում է վարկանիշը։ Մնում է միայն շնորհավորել նրան հերթական հաջողության համար։
Կան բազմաթիվ լավ երիտասարդ խաղացողներ։ Կիսաեզրափակիչ նրանցից հասել էր մեկը՝ Զվերևը, որովհետև Տիմին երիտասարդ խաղացող ես չեմ համարում, նա արդեն 26 է (ծիծաղում է)։ Նա 20 կամ 21 տարեկան չէ։ Կան բազմաթիվ խաղացողներ, ովքեր հաջող են հանդես գալիս ու շատ շուտով կունենան հաջողություններ»,-Նադալի խոսքերն է մեջբերում Marca-ն։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար