Ստամբուլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից. ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Sabah-ին:
Պարբերականի տեղեկություններով՝ դրանից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել:
Պարբերականը հայտնում է նաեւ, որ բոլոր ուղեւորներին տարհանել են ֆյուզելյաժի ճեղքվածքի միջոցով: Վնասվածք է ստացել 52 մարդ, նրանց հոսպիտալացրել են: Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ զոհեր չկան:
Ինքնաթիռը Իզմիր քաղաքից ուղեւորվում էր Ստամբուլ: Ինքնաթիռում 177 մարդ է եղել, 6-ը՝ անձնակազմի անդամներ: Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դիպել է թռիչքուղուն, մասերի բաժանվել եւ այրվել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել, երբ հորդառատ անձրեւ է սկսվել:
Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, բոլոր չվերթները վերաուղղորդվել են Ստամբուլի այլ օդանավակայան:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ վթարի պատճառը եղել է կոշտ վայրէջքը։ Օդանավը չի կարողացել կառավարել թռիչքուղում եւ դուրս է եկել գոտուց։ Վթարի են ենթարկված օդանավը 3 մասի է բաժանվել։
Վթարի հետեւանքով վիրավորվել 21 ուղեւոր, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
Վթարի հետ կապված հետաքննություն է սկսվել։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար