Զավեշտալի միջադեպ Իսպանիայում. մրցավարը հետ է կանչել հեռացված խաղացողին ու կրկին հեռացրել նրան (տեսանյութ)
Ֆուտբոլի իսպանական երկրորդ լիգայի «Ֆուենլաբրադա»-«Ժիրոնա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: Խաղի 68-րդ րոպեին գլխավոր մրցավարը տան տերերի կիսապաշտպան Քրիստոբալ Մարկեսին կոպիտ բախման համար ցույց է տվել երկրորդ դեղին քարտն ու հեռացրել դաշտից:
35-ամյա Մարկեսը չի ընդունել մրցավարի որոշումը, սակայն հեռացել է: Նրա թիմակիցները շրջապատել են մրցավարին ու ստիպել են օգտվել VAR համակարգից: Մրցավարն ընդառաջել է, դիտել է տեսակրկնապատկերը և կարճ դադարից հետո փոխել է որոշումն ու հետ կանչել Մարկեսին:
Սակայն Մարկեսը երկար ժամանակ խաղադաշտում չի մնացել: Խաղադաշտ վերադառնալու ընթացքում նա վիճաբանության մեջ է մտել մրցակիցներից մեկի հետ, և վերադարձից ընդամենը 16 վայրկյան անց գլխավոր մրցավարը նորից նրան պատժել է ու այս անգամ վերջնականապես հեռացրել դաշտից:
Տեսանյութը՝ այստեղ


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար