Բեքհեմը մտադիր է Գրիզմանին համոզել տեղափոխվել Ինտեր Մայամի
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել MLS-ում, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին», որի սեփականատերերից մեկը Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է:
Անգլիացին մտադիր է համոզել Գրիզմանին տեղափոխվել իր թիմ ու պատրաստ է տպավորիչ առաջարկ անել կատալոնական ակումբից, որպեսզի տրանսֆերը կայանա:
Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն իսպանական Պրիմերայի 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք՝ «Ինտեր Մայամին» հաջորդ տարի իր նորամուտը կնշի MLS-ում: Ֆլորիդան ներկայացնող ակումբն MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում իր առաջին հանդիպումը կանցկացնի տնային մարզադաշտում 2020 թվականի մարտի 14-ին:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար