Թբիլիսիում հարվածել են սկանդալային «Ռուսթավի-2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային
Թբիլիսիի քաղաքային դատարանում անհայտ անձը հարվածել է ընդդիմադիր «Գլխավոր ալիք» հեռուստաալիքի հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային: Այս մասին տեղեկացնում է sputnik-georgia.ru կայքը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն` տղամարդը դատարանի շենքում մոտեցել է Գվարամիային և հարվածել նրա դեմքին: Դատարանում Գվարամիան հանդես էր գալիս որպես «Գլխավոր ալիքի» համասեփականատեր Գիորգի Ռուռուայի փաստաբան: Ռուռուան մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար:
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին:
Գվարամիան նախկինում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրենն էր:
2019 թվականի հուլիսին նա հայտարարել էր, որ պատրաստ է միզել վրացական գինու և հանքային ջրերի մեջ՝ ի նշան վրեժի այն արտադրողների նկատմամբ, որոնք ապրանքն արտահանում են Ռուսաստան:
Դրանից առաջ էլ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Այդ ժամանակ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ