Ադրբեջանի իշխանությունները կաշառում են լրագրողներին եւ հետապնդում ընդդիմադիր ԶԼՄ-ներին. ԵԽԽՎ
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել լրագրողների հանդեպ բռնությունները, ապահովել խոսքի եւ ԶԼՄ-ների ազատությունը, իրական քայլեր նախաձեռնել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած սեփական պարտավորությունների կատարման համար մամուլի ազատության եւ անվտանգության ոլորտում։ Այս մասին ասվում է «Մեդիայի ազատության եւ լրագրողների անվտանգության սպառնալիքները Եվրոպայում» բանաձեւում, որն ընդունվել է հունարի 28-ին ԵԽԽՎ ձմեռային խորհրդաժողովում։ Բանաձեւի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ջորջ Ֆուլքեսն է։ Այս մասին տեղեկացնում է Turan-ը։
Ինչպես նշվում է զեկույցում, պաշտոնական Բաքուն պետք է արմատապես փոխի «թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը»։ «Մասնավորապես, անհրաժեշտ է ամրագրել քրեական օրենսդրության օգտագործումը՝ անկախ լրագրողներին լռել ստիպելու համար, որոնց պարբերաբար սպառնում են քրեական հանցագործությունների անհիմն մեղադրանքներով եւ սարքված ապացույցներով զրկում ազատությունից; անհապաղ դիտարկել լրագրողների եւ ԶԼՄ-ների աշխատակիցների դատապարտման բոլոր դեպքերը, ազատել բոլոր անհիմն կալանավորվածներին; ձեռնպահ մնալ լրագրողների՝ երկրից դուրս գալու արգելքից; վերջ դնել անկախ տեղեկատվական գործակալությունների դատական հետապնդումներին հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքների հիման վրա; դադարեցնել անկախ լրատվական կայքերի հասանելիությունը արգելափակելը; դադարեցնել ցանկացած վարչական եւ քաղաքական ճնշում միակ անկախ Turan լրատվական գործակալության եւ Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի վրա»,- նշված է զեկույցում։
Փաստաթղթի վերջում նշված է. «Ադրբեջանը ամենաթշնամական երկրներից մեկն է լրագրողների համար դատավարությունների, դատավճիռների եւ բանտարկությունների կայացման տեսակետից։ 2017 թվականից լրագրողների կամ ԶԼՄ-ների դեմ հարուցվել է 18 քրեական գործ, իսկ նրանց աշխատակիցները դատապարտվել են բանտարկության։
Մինչեւ 2019 թվականի մայիս հինգ լրագրող դեռեւս բանտում էր իր պրոֆեսիոնալ գործունեության համար։
Նրանց դատավճիռները անհիմն բարձր են, ինչպես, օրինակ, Kend.info կայքի հիմնադիր Էլչին Իսմաիլլիի գործում, որը հայտնի է կոռուպցիայի եւ մարդու իրավունքների մասին իր հրապարակումներով, նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
Երեք այլ լրագրող կալանքի տակ է, նրանք են Զիա Ասադլին, Ֆիքրեթ Ֆարամազօղլուն եւ Աֆղան Մուխթարլին։ Մյուս լրագրողներին արգելում են դուրս գալ երկրից։
Միեւնույն ժամանակ, վերջին տարիներին ավելի քան 400 կառավարամետ լրագրողներ իշխանություններից անվճար բնակարան են ստացել, ինչը «կաշառքի» ակնհայտ դրսեւորում է,- ասվում է զեկույցում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին