Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հերքել է հակակառավարական ցույցին մասնակցելու լուրը
Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը հերքել է Թեհրանում հակակառավարական ցույցերին մասնակցելու լուրը՝ համապատասխան գրառում անելով իր պաշտոնական թվիթերյան էջում:
«Կարող եմ հաստատել, որ որևէ ցույցի չեմ մասնակցել»,-գրել է դիվանագետը՝ մանրամասնելով, որ մասնակցել է Իրանի իշխանությունների հարվածի հետևանքով օրեր առաջ կործանված օդանավի 176 զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված արարողությանը:
«Նորմալ է, երբ ցանկանում ես հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, որոնց մի մասը բրիտանացի էին: Երբ մարդիկ սկսեցին կարգախոսներ բղավել, հինգ րոպե անց ես հեռացա»,-հավելել է դեսպանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մաքեյրը ձերբակալվել է հակակառավարական ցույցին մասնակցելու համար և ավելի քան մեկ ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել:
Միացյալ Թագավորության արտաքին հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտնել էր, որ դեսպանին ձերբակալել են առանց որևէ բացատրության, ինչը նա բնորոշել էր որպես միջազգային իրավունքի «կոպիտ խախտում»:
Հիշեցնենք, որ Թեհրանում նախօրեին հակակառավարական ցույցեր են մեկնարկել. ցուցարարները պահանջում էին երկրի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Իրանցիների այս պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ էր զոհվել:
Իրանի իշխանությունները նախօրեին խոստովանել էին, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»