Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև
Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ:
«Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ` առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- հայտնել է նախարարը:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում:
«Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»,- եզրափակել է Չավուշօղլուն:
ԱՄՆ-ի և Իրաքի միջև հարաբերությունները սրվել էր ԱՄՆ-ի կողմից Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո: Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար:
Կարդացե՜ք նաև
Իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքները Հայաստանի եւ տարածաշրջանի համար


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին