Գնում են Թիֆլիս Նոր տարի դիմավորեն, բայց չգիտեն այնտեղ ինչ է կատարվում
Վրաստանում իրավիճակը, մեղմ ասած, հանդարտ եւ հանգիստ չէ, բայց այդ մասին հայաստանցիներից շատերը չգիտեն: Նրանք առանց տեղեկանալու այնտեղ ստեղծված իրավիճակից մեկնեցին Վրաստանի մայրաքաղաք՝ Նոր տարին այնտեղ դիմավորելու:
Իսկ Թբիլիսիում լույս 31-ի գիշերը ոստիկանների եւ ցուցարարների միջեւ թեժ բախում է եղել, որի հետեւանքով վիրավորվել է տասը մարդ: Ոստիկաններին հաջողվել է վերացնել Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտ տեղակայված վրանային ավանը:
Այնտեղ հիմա տոնական տնակներ եւ մանկական ատրակցիոններ են տեղադրվել: Այսուհանդերձ, ընդդիմությունը չի նահանջում, եւ նրանք որոշել են գրոհով վերցնել Ռուսթավելի պողոտան, այն էլ Նոր տարվա տոնական գիշերը:
Ընդդիմությունը որոշել է Նոր տարին դիմավորել հենց այնտեղ եւ կրկին ներկայացնել իր պահանջները, իսկ այս ամենը հայաստանցիներին չի հետաքրքրում: Նրանք մեկնել են Վրաստան, առանց անգամ տեղեկանալու այնտեղ տիրող իրավիճակին:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին