Վոլգոգրադում ձերբակալել են ժամկետային զինծառայողի, որն Ադրբեջանում գտնվում էր հետախուզության մեջ
Ադրբեջանում հետախուզության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որը կասկածվում է լիազորությունների չարաշահման և ծառայակիցներից գումարների շորթման համար, ձերբակալվել է Վոլգոգրադում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությանը:
Վարչության տվյալներով՝ Ադրբեջանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել 20-ամյա տղամարդու նկատմամբ, որը ժամկետային զինծառայություն էր անցնում Ադրբեջանում:
Նրան կասկածում են լիազորությունների չարաշահման և զինծառայակիցներից գումարների շորթման համար, սակայն նա թաքնվել է քննությունից և լքել է Ադրբեջանի տարածքը: Դեկտեմբերի 20-ին հաջողվել է ձերբակալել նրան Վոլգոգրադում:
«Երիտասարդը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Վոլգոգրադի Դերժինսկու շրջանից, որտեղ նա թաքնվում էր ազգականների մոտ»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայում զինծառայողին տեղափոխել են դատախազություն, որպեզի արտահանձնեն Ադրբեջան:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար