Էրդողանը կոչ է արել 1 մլն սիրիացի փախստականներին՝ վերադառնալ իրենց հայրենիք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել 1 մլն սիրիացի փախստականներին՝ վերադառնալ իրենց հայրենիք «շատ կարճ ժամանակում»՝ համաշխարհային տերություններին մեղադրելով, որ նրանք ավելի շատ են ձգտում պաշտպանել Սիրիայի նավթահանքերը, քան նրա զավակները», տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք պետք է գտնենք բանաձեւ, որը թույլ կտա փախստականներին մնալ հայրենիքում, իսկ նրանք, ովքեր արդեն եկել են Թուրքիա, խաղաղ վերադառնան եւ բնակություն հաստատեն հայրենիքում»,- ասել է նա։
Ելույթ ունենալով Ժնեւի Փախստականների գործերով գլոբալ համաժողովում՝ Էրդողանը տրտնջացել է, թե Թուրքիան ծախսել է 40 մլրդ դոլար փախստականներին տեղավորելու համար ինը տարվա ընթացքում եւ քննադատել է Եվրամիությանը, որը հատկացրել է մոտ 6 մլրդ եվրո։ «Մենք դեռ սպասում ենք 3 մլրդ եվրո ստանալուն»,- ասել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին