«Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ. Լապշինի նկատմամբ նույնպես հետխուզում է հայտարարված»
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ‼️
Ալեքսանդր Լապշինից տեղեկացա, որ Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ։ Դրա վառ ապացույցը օրերս Ուկրաինայում անհետացած ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսայեվն է։ Նշեմ, որ վերջինս կտրուկ քննադատություն էր ենթարկում Ալիևի վարչակարգի։
Ես հիմնավոր տեղեկություն ունեմ, որ Լապշինի նկատմամբ նույնպես հետխուզում է հայտարարված։ Այս պահին Լապշինը Մերձբալթյան երկրներից մեկում է (չեմ կարող ասել, թե որ երկրում է) ու ում կյանքի անվտանգությունը այս պահին քան ԵՐԲԵՎԷ վտանգված է։
Հավելյալ տեղեկության համար գրեք անձնական նամակով։
Հ.Գ. Ուրիշ ինֆորմացիայի եմ տիրապետում, սակայն ելնելով Լապշինի անվտանգությունից չեմ կարող հանրայնացնել»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ