Թուրքիան թիրախավորում է քրիստոնյաներին
Թուրքիայի ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներից «Yeni Yaşam» թերթն անդրադարձել է ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ Թուրքիայի վարած պետական քաղաքականությանը։ Դատապարտելով Սիրիայի տարածքում Թուրքիայի նախաձեռնած «խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը՝ թերթը պնդում է, որ այդ գործողության ընթացքում թիրախավորելով եկեղեցիներն ու քաղաքացիների տները՝ Թուրքիան փորձում է տեղի քրիստոնյաներին ստիպել լքել իրենց բնակավայրերը։
«Yeni Yaşam»-ը հրապարակել է հույն Կատրին Նիկոլաոյի և ասորի Էդիպ Ասլանի հետ հարցազրույցը՝ «Քրիստոնյաները թիրախավորվում են» խորագևով։ Կատրին Նիկոլաոն հիշեցրել է օրեր առաջ Սիրիայի Ղամիշլի քաղաքում երկու հայ կաթլիկ քահանաների՝ հայր և որդի Աբրահամ և Հովսեփ Պետոյանների սպանության մասին։
«Նմանատիպ հարձակումներով նրանք ցանկանում են տարածաշրջանում գաղթի նոր ալիք առաջացնել։ Նպատակը այդ մարդկանց այնտեղից տեղահանելն է։ Ես 1915թ․ իրադարձություններում տուժածների սերունդներից եմ։ Մեր ազգն այն ժամանակ կոտորածների ենթարկվեց և ցրվեց աշխարհով մեկ։ Անատոլիան և Միջագետքը այնպիսի տարածաշրջան են, որտեղ այս գործընթացը պարբերաբար կրկնվում է, պատերազմն ու գաղթը երբեք չեն դադարում այստեղ։ Թուրքիան ցանկանում է նվաճել այդ տարածաշրջանը և հեռացնել ոչ միայն հայերին, այլև այնտեղ ապրող բոլորին։ Թուրքիան չի ուզում, որ Սիրիայի հյուսիսն ինքնավար լինի, քանի որ այդտեղ իր համար վտանգ է տեսնում», - ասել է Նիկոլաոն։
Իսկ Էդիպ Ասլանը կոչ է արել Էրդողանին մոռանալ Սիրիայի մասին և մտածել իր երկրի ազգային փոքրամասնությունների մասին․ «Թող Էրդողանը քաղաքացիություն տա բոլոր այն ոչ մահմեդականներին, որոնք սկսած օսմանյան ժամանակներից գաղթել են այս երկրից։ Այն ժամանակ նոր մենք կհավատանք նրա անկեղծությանը», - ասել է նա:

Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին