Ստամբուլի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործչի է ընդունել աշխատանքի
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նոր նշանակումը աղմուկ է բարձրացրել իշխանամետ մամուլում:
Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Իմամօղլուն քաղաքապետարանում խորհրդական է նշանակել տարբեր հարցերում իշխանության հանդեպ սուր քննադություններով հայտնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Զեյնեփ Թանբային: Իշխանամետ կամ աջ ուղղվածություն ունեցող մի շարք լրատվամիջոցներ «սկանդալային» են որակել այս նշանակումը ու ներկայացրել անցյալում տարբեր հարցերում իշխանություններին ուղղված Թանբայի սուր քննադատություններից մի քանիսը:
Մասնավորապես Էրդողանի խոսափող համարվող «Sabah» թերթի կայքը հիշեցրել է, որ Թանբայը 2016-ին միացել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին ու մեջբերել այդ առիթով սոցցանցում նրա արած գրառումը.
«Պետությունը պետք է ներողություն խնդրի, փոխհատուցում տրամադրի, ետ վերադարձնի հայերին պատկանող պետականացված գույքերը ու քաղաքացիություն տրամադրի նրանց»:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ մի առիթով Թանբայն ասել էր, որ ոչ ոք իրեն չի կարող ստիպել կրկնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի ավանդած կարգախոսը՝ «Երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ»:
Թամբայը բազմիցս սուր քննադատություններ է հնչեցրել նաև քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության հասցեին:
Հավելենք, որ մասնագիտությամբ պարուհի Զեյնեփ Թամբայը հայտնի թուրք քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասի կինն է: Ուրասը մասնակցել է Թուրքիայում մի շարք թուրք մտավորականների կողմից կազմակերպած «Ներեցե՛ք մեզ» ակցիային, որի ժամանակ նրանք հայերից ներողություն էին խնդրում այն բանի համար, որ «Մեծ աղետը, որին 1915 թվականին ենթարկվել են Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, բախվում է անտարբերությանը և ժխտողականությանը»:
Հայաստան ու Արցախ այցելած Ուրասը ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ «առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն ստանալու մեկնել է Ղարաբաղ»:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին