Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել․ Իրանի քաղաքացի է սպանվել
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Բյոյուկ Բյախմյանլի գյուղի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության սահմանային անցակետի տարածքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ երկու անձ փորձել է հատել Ադրբեջանի պետական սահմանը։
Փոխհրաձգության հետևանքով սահմանախախտներից մեկը սպանվել է, նա Իրանի քաղաքացի էր, մյուսին հաջողվել է փախչել Իրանի սահմանի ուղղությամբ։
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է 1 պոլիէթիլենային տոպրակ, որում եղել է 2595 գրամ մարիխուանա ու մետամֆետամին, Samsung ընկերության 1 հեռախոս, 1 դանակ, փամփուշտներ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին