«Թուրքիան երազում է միջուկային զենքի մասին»
2019թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի հայտարարարության մեջ իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, իսկ իր երկիրը չունի:
Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է միջուկային զենք ունենալու Թուրքիայի մտադրության մասին։
«Էրդողանի մտադրությունը նորոթյուն չէ Թուրքիայի համար։ Նման մտադրությունների մասին ժամանակ առ ժամանակ խոսվում էր նաև նախկին ղեկավարությունների ժամանակ։ Տարածաշրջանում տիրող լարվածության պայմաններում (այդ թվում թուրք-ամերիկյան լարվածությունը), զարմանալի չէ, որ Էրդողանը նման հայտարարություններ է անում։ Չարժե թերագնահատել Թուրքիայի պոտենցիալը։ Այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ զարգացնել միջուկայի զենքի ծրագիրը, մանավանդ, որ Անկարան արդեն ի ցույց է դրել, թե որքան է «հարգում» միջազգային օրենքները և պահանջները», գրում է հանդեսը։
Հոդվածում շեշտվում է, որ որոշ տվյալներ են հայտնի դարձել, որոնք փաստում են որ Թուրքիան նախկինում էլ նման պլաններ ունեցել է։
«Չնայած, որ տարբեր երկրների միջուկային զենքի պատմությունը գաղտնի է պահվում, այնուամենայնիվ, ամերիկյան արխիվից հաջողվել է որոշ տեղեկություններ ստանալ Թուրքիայի՝ միջուկային զենք ունենալու մտադրությունների և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,-գրել է հանդեսը։
Նշվում է, որ երբ ամերիկյան ղեկավարությունը քննարկում էր Թուրքիայում 1959 և 1960թթ. միջուկային հրթիռներ տեղեկայելու հարցը, Վաշինգտոնը նաև որոշ մտավախություն ուներ։ Մասնավորապես մտավախություններից մեկը կայանում էր նրանում, որ եթե երկու երկրների միջև հարաբերությունները վատթարանան, ապա կարող է վտանգ առաջանալ, որ նշյալ հրթիռները կարող են հայտնվել թուրքերի ձեռքում:
Գալով մեր օրեր՝ հանդեսը նշում է, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները կրկին սրվել էին, Սիրիայում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով:
«Ի պատասխան Թուրքիայի գործողութունների՝ ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի ղեկավարությունը սկսել է քննարկել Թուրքիայում Ինջրլիք ռազմաբազայում պահվող ԱՄՆ-ին պատկանող 50 միավոր միջուկային մարտագլխիկների էվակուացիայի հարցը։ Քանի որ միջուկային զենքը Էրդողանի ձեռքում հայտնվելու դեպքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- գրում է թերթը։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան