Unaoil-ի աշխատակիցները խոստովանել են, որ կաշառել են ադրբեջանցի պաշտոնյաների
Unaoil նավթագազային ընկերության նախկին աշխատակիցներ Սայրուս Ահսանին եւ Սաման Ահսանին իրենց մեղավոր են ճանաչել Ղազախստանում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում պետական ծառայողներին կաշառելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Reuters գործակալությանը եւ ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
Նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները դատարանի առջեւ կկանգնեն 2020 թվականի ապրիլի 20-ին։ Երկու բիզնեսմենն էլ կասկածվում են արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքը խախտելու մեջ (FCPA)։ Նշվում է, որ օգոստոսին այդ օրենքի խախտման մասին խոստովանել է նաեւ Մեծ Բրիտանիայի 50-ամյա քաղաքացի Սթիվեն Հանթերը, որն ավելի վաղ աշխատել է Unaoil-ում՝ որպես բիզնեսի զարգացման գծով տնօրեն։
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Ահսանին խոստովանել է, որ կաշառք է տվել կառավարական պաշտոնյաների Ալժիրում, Անգոլայում, Ադրբեջանում, Կոնգոյում, Իրանում, Իրաքում, Ղազախստանում, Լիբիայում եւ Սիրիայում 1999-2016 թվականներին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը