Էրդողան. «ԱՄՆ-ում մոռացել են հայկական ահաբեկչության մասին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, նշել է, որ ԱՄՆ-ում «մոռացել են հայկական ահաբեկչության մասին»: Այս մասին տեղեկացնում է ahaber.com կայքը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան բացել է 1915 թվականին վերաբերող բոլոր արխիվները, իսկ հայերը «նույնիսկ այդ պարագայում չեն կարողացել ապացուցել, որ ցեղասպանություն է եղել»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:
«Այդ բանաձևն Անկարայի համար ոչ մի իրավական ուժ չունի: Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի բանաձևն ընդունելու որոշմանը»,- նշել է Էրդողանը:
Մինչ Էրդողանի խոսքը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար