ԱՄՆ-ն զգուշացրել է Ադրբեջանին, որ կարող է փոխել ադրբեջանական ապրանքների համար անմաքս առևտրի ռեժիմը. լրատվամիջոցներ
ԱՄՆ-ն զգուշացրել է Ադրբեջանին, որ կարող է սահմանափակումներ մտցնել ադրբեջանական ապրանքների նկատմամբ, որոնց առևտուրն Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև կատարվում է անմաքս առևտրի ռեժիմով: Այս մասին գրում է РБК-ն:
Նման նախազգուշացման պատճառն այն է, որ Վաշինգտոնում անհանգստանում են Ադրբեջանում աշխատավորների իրավունքների ոտնահարմամբ:
Անմաքս առևտրային ռեժիմը գործում է «Առևտրային արտոնությունների գլխավոր համակարգ» ծրագրի շրջանակում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև որոշում է կայացրել Ուկրաինայում արտադրված մի շարք ապրանքների մասով վերադարձնել անմաքս առևտրի ռեժիմը: Որոշումը կայացվել է համապատասխան սահմանափակումներ մտցնելուց 2 տարի անց:
Տեղեկության մեջ նշվում է, որ 2017-ի դեկտեմբերին սահմանափակումներ էին դրվել ուկրաինական մի շարք ապրանքների համար, քանի որ Ուկրաինան, Թրամփի կարծիքով, բավարար չափով չէր ապահովել մտավոր սեփականության պաշտպանությունը: Հիմա արդեն Վաշինգտոնում կարծում են, որ Կիևն այդ ոլորտում մեծ առաջընթաց է ապահովել:
ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությունում մանրամասնել են, որ խոսքն այն ապրանքների մասին է, որոնք կազմում էին երկու երկրների միջև 36 միլիոն դոլարի առևտրաշրջանառության մոտավորապես մեկ երրորդը:
Միաժամանակ, նամակում, որը նախագահ Թրամփն ուղարկել է Կոնգրեսի երկու պալատների խոսնակներին, նա մտադրություն է հայտնել սահմանափակումներ մտցնել Թաիլանդից մի շարք ապրանքների՝ այդ թվում ծովամթերքի համար՝ նշելով, որ այդ երկրի կառավարության կողմից նույնպես նկատվում է աշխատավորների իրավունքների խախտում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները