Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին լրագրող Գեորգի Գաբունիային հարցաքննել են
Այսօր՝ Հոկտեմբերի 19-ին Վրաստանի պետական դատախազությունը հարցաքննման է կանչել Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին լրագրող Գեորգի Գաբունիային: Այս մասին տեղեկացնում է imedinews.ge կայքը:
Լրագրողին հարցաքննության են կանչել Ռուսթավի 2 հեռուստաալիքի դրամական միջոցների վատնման գործի հետ կապված: Լրագրողի խոսքով` ինքը ստորագրություն է տվել, որ չի բացահայտի գործի մանրամասները:
Հոկտեմբերի 2-ից սկսած` հարցաքննվել են մի շարք լրագրողներ և հեռուստաընկերությունների աշխատակիցներ, որոնք աշխատել են կամ շարունակում են աշխատել Ռուսթավի 2 հեռուստաընկերությունում:
Գործի շրջանակներում հեռուստաընկերության նախկին ֆինանսական տնօրեն Կախա Դամենիան տուգանվել էր 50.000 լարիով:
Օգոստոսի 2-ին հեռուստաընկերության նախկին տնօրեն Նիկա Գվարամիան հարցաքննվել էր քաղաքացիական դատավորի ներկայությամբ: Գվարամիայի խոսքերով գործի հիմնական պատճառը գովազդային պայմանագրերի մեջ տեղ գտած գներն են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հուլիսին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները