«Եթե գնամ էլ վրացական քաղաքականություն, ապա միայն նրա համար, որ հասնեմ արդյունքի, իսկ արդյունքն ինձ համար Վրաստանի վարչապետ դառնալը չէ». Թինա Կանդելակի
Հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի, ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին «Sputnik Վրաստան»-ին տված հարցազրույցում խոսել է Վրաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորության մասին:
Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ հայտնի հաղորդավարուհին ասել է, որ Ռուսաստանում նա մեծ թվով նախագծեր ունի, որոնք պետք է կյանքի կոչի և ավարտին հասցնի:
«Շուտով կլրանա իմ 44-ամյակը, մոտ 50-ում այդ մասին դեռ կարող եմ մտածել: Սակայն ո՞ր դեպքում: Եթե գիտակցեմ, որ այդ վեց տարիների ընթացքում այդպես էլ ոչ ոք չկարողացավ փոխել Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները: Այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ շատ բան զոհել՝ իմ անձնական կյանքը, հարմարավետությունը, որովհետև հավակնոտ մարդկանց այն տեսակը, որոնց ես եմ պատկանում, եթե գալիս են, ապա սիրում են հաղթել»,- ասել է նա լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ քաղաքականության մեջ իր գտնվելը կառաջացնի ոչ պակաս ժպիտներ, որքան Վլադիմիր Զելենսկունը, սակայն իր մենեջերական ուղեղը սովորեցրել է իրեն նրան, որ յուրաքանչյուր մեծ պաշտոնի ետևում թաքնված է ավելի շատ մարտահրավեր, պատասխանատվություն և զոհաբերության պատրաստակամություն, ինչին նա այսօր պատրաստ չէ:
«Եթե գնամ էլ վրացական քաղաքականություն, ապա միայն նրա համար, որ հասնեմ արդյունքի: Արդյունքն ինձ համար, իհարկե, Վրաստանի վարչապետ դառնալը չէ: Ես այնտեղ կարող եմ գնալ միայն մի նպատակով՝ որպեսզի Ռուսաստանը դառնա Վրաստանի ամենագլխավոր ռազմավարական գործընկերը»,- ասել է Կանդելակին:
Իսկ այն հարցին՝ եթե նրան առաջարկեն Վրաստանի նախագահ դառնալ, նա պատասխանել է, որ միանգամից կասեր «ոչ»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար