Ռուսաստանը տրամադրված է կառուցողական հարաբերություններ ձևավորել Վրաստանի հետ. Պետդումայի պատգավոր
Մոսկվան տրամադրված է կառուցողական հարաբերություններ կառուցել Թբիլիսիի հետ, գրում է lenta.ru-ն` հղում անելով ՌԴ Պետդումայի Պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինի հայտարարությանը:
Շվիտկինն ասել է, որ որոշ ծայրահեղականների հայտարարություններ բացասական ազդեցություն են ունեցել երկու երկրների հարաբերությունների վրա, սակայն ինքը լավատեսորեն է նայում ՌԴ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների կառուցմանը: Շվիտկինը նաև նշել է, որ ռուսները, ընդհանուր առմամբ, բարիդրացիական վերաբերմունք ունեն վրացիների նկատմամբ:
Պետդումայի ներկայացուցիչը նաև ընդգծել է Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականության «մշտական և համակարգային» լինելու և երկրի ղեկավարի՝ «խոսքերի և գործերի համապատասխանության» կարևորությունը:
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պետք է փորձի երկխոսություն սկսկել Ռուսաստանի հետ: «Նման բնույթի կոնֆլիկտ և օկուպացված տարածքների նմանօրինակ խնդիր ունեցող երկիրը երկու ճանապարհ ունի՝ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ինչից մենք հրաժարվել ենք, կամ դիմել երկխոսությանը և դիվանագաիտությանը»,- ասել է Վրաստանի առաջնորդը: Զուրաբիշվիլիի խոսքերով՝ Վրաստանը կոնֆլիկտը կարգավորելու համար պետք է ընտրի երկրորդ ճանապարհը, եթե չի ցանկանում պարփակվել ինքն իր մեջ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները սրվել են հունիսի սկզբին: Մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաներն սկսվել են ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա է եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել է խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել դադարեցնել երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները