ԱԶԿ-ում որոշել են ազատվել Դավութօղլուից
Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) որոշել է հասնել այն բանին, որպեսզի իր շարքերից հեռացնի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին նախկին պատգամավորներ Սելջուք Օզդայի, Այհան Սեֆերի եւ Աբդուլա Բաշքըի հետ միասին, տեղեկացնում է Hyurriet-ը։
ԱԶԿ անդամները մտադիր են դիմել Կենտրոնական կարգապահական խորհուրդ՝ նրանց հեռացնելու խնդրանքով, այն հիման վրա, որ Դավութօղլուն եւ երեք նախկին պատգամավորները խախտել են ԱԶԿ արարողակարգի կանոնները։ ԱԶԿ կարգապահական կոմիտեի նախագահ Ահմեթ Այդընը նիստ կգումարի եւ կպահանջի, որ նրանք բանավոր կամ գրավոր հանդես գան իրենց պաշտպանությամբ։ Եթե պատասխանողները ժամկետում չտեղավորվեն, նրանք ինքնըստինքյան կհանվեն ԱԶԿ-ից։
Նախկին վարչապետը, որը նաեւ արտաքին գործերի նախարար է եղել եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականը, վերջերս քննադատել է ԱԶԿ քաղաքականությունը։ Դավութօղլուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին, իսկ հետո վիճել է Էրդողանի հետ։ Նա պաշտոնից հեռացել է երեք տարի առաջ։ Քննադատել է նաեւ ԱԶԿ եւ Ազգայնական շարժում կուսակցության դաշինքը։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի