Թուրքիան մի շարք պտուղների արտադրության և արտահանման ոլորտում առաջատար դիրքեր ունի
Թուրքիան առաջատար դիրքեր ունի ծիրանի, բալի, թզի և պնդուկի արտադրության և արտահանման ծավալներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին։
Նրա խոսքով՝ աշխարհի մասշտաբով պնդուկի արադրության 67 տոկոսը, բալի 26 տոկոսը, թզի 27 տոկոսը և ծիրանի 23 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային։
Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ երկիրը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել։ Վերջին 16 տարում (2002-2018թթ․) գյուղմթերքի ապահոված եկամուտը 37 մլրդ լիրայից հասել է 213․4 մլրդ լիրայի։
Նշյալ ժամանակահատվածում պտուղ–բանջարեղենի արտադրության ծավալները 98 մլն տոննայից հասել էն 117 մլն դոլարի։
Միևնույն ժամանակ, աճել են նաև պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները։ Եթե 2002թ․ Թուրքիայից արտահանված պտուղ–բանջարեղենից ստացված եկամուտը կազմել էր ընդհանուր 3․7 մլրդ դոլար, ապա 2018թ․ այդ ցուցանիշը կազմել է 17․7 մլրդ։ Ընդ որում, միայն ծիրանի, բալի, թզի ու պնդուկի արտահանումից, ընդհանուր առմամբ, ստացվել է 2․17 մլրդ դոլարի եկամուտ։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար