Ինչո՞ւ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները նրա համար բացել պետական սահմանը. Նարեկ Մալյանը փաստաթուղթ է հրապարակել
Հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում քրեական գործից գաղտնի փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում:
«Հրապարակում եմ թիվ 13201419 քրեական գործից մի փաստաթուղթ, ըստ որի՝ մեղադրյալ սորոսական Դավիթ Պետրոսյանը հունիսի 18-21-ը գտնվել է Թբիլիսիում: Պետական սահմանը հատելու թույլատրության միջնորդության նպատակը հունիսի 20-ին «Հայաստանի թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքները» վերնագրով հանրային քննարկումներին մասնակցելը և ելույթ ունենալն է:
Հիշեցնեմ, որ Թբիլիսիում ցույցերն սկսվել էին հունիսի 20-ին: Ի դեպ այս միջնորդությունը ներկայացնող Կարապետ Բադալյանը հանդիսանում է Վրաստանում սորոսական փողերով ԶԼՄ հիմնադիր Արսեն Խառատյանի քրոջ ամուսինը:
Հիշեցնեմ, երբ ես հայտարարեցի, որ սորոսական Դավիթ Պետրոսյանը ցույցերի օրերին գտնվում է Թբիլիսիում, Դավիթը հերքեց այդ ակնհայտ փաստը: Թե ինչու՞ էր Դավիթ Պետրոսյանը ստում և ինչու՞ են ՀՀ իշխանությունները հատուկ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանի համար Թբիլիսիում ցույցերի օրերին բացել պետական սահմանը, որպեսզի նա անպայման որպես հեղափոխական այդ օրերին ներկա լինի Թբիլիսում, հետևությունները թողնում եմ ձեզ»:



















































Փաշինյանը անցել է աշխարհաքաղաքական կարմիր գիծը․ Մալյան
Հանրապետության հրապարակի հարակից տարածքում կկայանա «Ազատագրել Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» ՔԿՀ-ից» ներկայացումը
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին