Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Անթույլատրելի է Միհրան Պողոսյանի գործի կոծկումը
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն անթույլատրելի է համարում ԴԱՀԿ նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ օֆշորային սկանդալի հետ կապված գործի կոծկումը եւ հետամուտ չլինելը, ինչպես նաեւ՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը:
Այս առնչությամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2017թ․ հունվարի 23-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացել ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 4-ին «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը): Լրատվամիջոցի հրապարակման համաձայն, Մ.Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated) եւ «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.): Ընդ որում, առաջին երկու ընկերությունների բաժնեմասը նա ստանձնել է 2011թ. մարտ ամսին, այսինքն` այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը:
Քրեական գործի վարույթը կարճելու նախաքննական մարմնի հիմնավորումն այն է, որ իրավական օգնություն հայցելու մասին ՀՔԾ-ի միջնորդությունները Պանամայի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ իրավասու մարմինների կողմից չեն բավարարվել կամ շուրջ ութ ամիս տեւած նախաքննության ընթացքում որեւէ պատասխան չի ստացվել: Արդյունքում, վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների պատասխանի բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ Միհրան Պողոսյանի արարքներում հանցակազմն առկա չէ: Իսկ ինքը՝ Միհրան Պողոսյանն ընդհանրապես թյուրիմացություն է համարում օֆշորային սկանդալի հետ կապված ողջ պատմությունը:
Հարկ է հիշեցնել, որ նույն օֆշորային սկանդալի հրապարակմամբ պայմանավորված՝ Միհրան Պողոսյանը 2016թ․ ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից, ընդ որում՝ Ի․Ալիեւի հետ նույն սկանդալային ցանկում հայտնվել չցանկանալու պատճառաբանությամբ։ Սակայն նա քրեական գործի կարճումից հետո պատրաստվում է ՀՀԿ-ի տարածքային ընտրական ցուցակով իր թեկնածությունն առաջադրել 2017թ․ ԱԺ ընտրություններում:
Կարծում ենք, որ նախկինում նմանատիպ կոռուպցիոն բացահայտումների նկատմամբ գործող իշխանությունների հովանավորչությունը, անհետեւողականությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը նույնպես նախադեպ է հանդիսացել Մ․Պողոսյանի քրեական գործը կարճելու համար, ինչպիսին, օրինակ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության բաժնետեր հանդիսանալու սկանդալն էր։
Որպես ՀՀ ժողովրդավարացման եւ լավ կառավարման ջատագով հասարակական կազմակերպություն՝ անթույլատրելի ենք համարում այս գործի կոծկումը եւ հետամուտ չլինելը, ինչպես նաեւ՝ ցանկացած կուսակցության ցուցակում Միհրան Պողոսյանի ընդգրկումը, ով պաշտոնավարման ընթացքում զբաղվել է ձեռնարկատիրությամբ, ներգրավված է կոռուպցիոն եւ այլ սկանդալներում՝ հաճախ հայտնվելով ԶԼՄ-ների հրապարակումներում»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)