Մ19 Եվրո-2019․ Հայաստանի հավաքականը 4 գոլ ընդունեց նաև Իտալիայից
Armsport.am-ը գրում է․
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրո-2019-ի խմբային փուլի երկրորդ տուրում ջախջախիչ պարտություն կրեց Իտալիայի իր հասակակիցներից։
Մեր ընտրանին երկրորդ խաղում անընդմեջ 4 գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Ի տարբերություն իսպանացիների հետ օրեր առաջ կայացած խաղի (1:4), Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստներն այս անգամ չկարողացան աչքի ընկնել խփած գնդալով՝ 0։4։
Հանդիպման հաշիվը խաղի 29-րդ րոպեին բացեց Թուրինի «Յուվենտուսի» մինչև 23 տարեկանների թիմի կիսապաշտպան Մանոլո Պորտանովան, որը երկրորդ կեսում նաև դուբլ ձևակերպեց՝ շատ գեղեցիկ հարվածով գրավելով Հարություն Մելքոնյանի պաշտպանած դարպասը։
Իտալացիների կազմում մեկական գոլ իրենց ակտիվում գրանցեցին նաև Դավիդե Մերոլան, որը ձախ եզրում ստանալով գնդակը, առանց մշակելու, կրունկով այն ուղարկեց Մելքոնյանի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը՝ տպավորիչ գոլի հեղինակ դառնալով, և Ջակոմո Ռասպադորին, որը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով խաղի 69-րդ րոպեին։
Մեր ընտրանու դարպասապահ Հարություն Մելքոնյանը, չնայած բաց թողած գոլերին, բավականին լավ որակներ ունի ու կարողացավ մի քանի անգամ ինքնավստահ գործել՝ փրկելով թիմին, հատկապես մեկնարկում։
Այսպիսով, Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը, կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։
Արթուր Ոսկանյանի սաները խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով խմբի առաջատար Պորտուգալիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հուլիսի 20-ին ժամը 21։00-ին։
Այդ օրը՝ նույն ժամին, կմեկնարկի նաև Իսպանիայի և Իտալիայի Մ19 հավաքականների միջև խաղը, որը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում։


















































Իսպանիայի Մ19 հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրո-2019-ում
Մ19 Եվրո-2019․ Պորտուգալիան շանս չտվեց Իտալիային
Եվրո-2019. Հայաստանի ընտրանուն բաժին հասան մրցաշարի ֆավորիտները
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները