Ռուս պատգամավորն ու «Ռուսթավի 2»-ի լրագրողը վիճել են (տեսանյութ)
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն օրեր առաջ վեճի է բռնվել ՌԴ պետդումայի պատգամավոր Պյոտր Տոլստոյի հետ: Վեճի թեման է եղել Աբխազիայի ու Հարավային Օսիայի կարգավիճակը, գրում է news.rambler.ru-ն:
«Երբե՛ք Աբխազիան ու Հարավային Օսիան չեն վերադառնա Վրաստանի կազմ: Հիշե՛ք դա, փոխանցե՛ք բոլորին»,-լրագրողին ասել է ռուս պատգամավորը:
Լրագրողի այն հարցին, թե որտեղից նա դա գիտի և ինչու է այդքան վստահ, Տոլստոյն ասել է, որ եղել է երկու երկրներում և խոսել տեղի բնակիչների հետ:
«Այդ երկրների բնակիչները չեն պատրաստվում այլևս ապրել Վրաստանում: Եվ Ռուսաստանը կաջակցի նրանց անկախությանը…Երբե՛ք դրանք չեն լինի ձեր տարածքները»,- ասել է Տոլստոյը:
«Դա մե՛ր տարածքն է»,- ասել է լրագրողը:
Տոլստոյը ևս մեկ անգամ կրկնել է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն վերադառնա Վրաստանի կազմ և խնդրել է սա փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և «բոլոր նրանց, ովքեր հակառուսական կարգախոսներով վազում են Թբիլիսիի փողոցներով»:
Նշենք, որ Վրաստանն Աբխազիան ու Հարավային Օսիան համարում է իր տարածքները, մինչդեռ Ռուսաստանը և ևս մի քանի երկիր ճանաչել են այդ երկրների անկախությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները