Էրդողանն ազատվում է մրցակիցներից. Ալի Բաբաջանին մեղադրել են ահաբեկիչներին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազատվում է մրցակիցներից. նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին մեղադրել են ահաբեկիչներին աջակցելու մեջ, գրում է Ahval-ը:
Մեղադրանքը հայտնվել է Բաբաջանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին հայտարարության ֆոնին, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար:
Ալի Բաբաջանը, որը ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկն է, մեղադրվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ, որին Թուրքիան մեղադրում է 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Բաբաջանի նախկին օգնականի խոսքով՝ նա օգնում էր Գյուլենի շարժմանն ու իրեն շրջապատել էր գյուլենականներով:
Սակայն նախկին փոխվարչապետին շատերը գովում են նրա տնտեսական քաղաքականության համար: Նա ԵՄ անդամակցության գլխավոր բանակցողն էր, հայտնի էր Արեւմուտքի հետ հարաբերություններում իր դրական հայացաքներով:
Այդուհանդերձ, բողոքում ասվում է, որ Բաբաջանի «սխալ, արտասահմանյան պետություններից կախում ունեցող քաղաքականությունը հանգեցրել է Թուրքիայի ներկայիս տնտեսական խնդիրներին»:
Բաբաջանն ավելի վաղ հայտնել էր նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են