«Թբիլիսիում բողոքի ցույցերը Վրաստանի ներկայիս կառավարության հիմարության հետևանքն են». Սանդրա Ռուլոֆս
Թբիլիսիում բողոքի ցույցերը Վրաստանի ներկայիս կառավարության «հիմարության» հետևանքն են։ Նման կարծիք է հայտնել քաղաքական և հասարակական գործիչ, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը ՝ Սանդրա Ռուլոֆսը`«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Իհարկե, այս ամենը մեր կառավարության հիմարության հետևանքն է։ Չպետք է նման խիստ և ոչ մարդկային արձագանք տրվեր այս ամենին: Այժմ մենք պահանջում ենք ձերբակալել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ուժի կիրառման համար»,- հայտնել է քաղաքական գործիչը:
Ռուլոֆսը հավելել է, որ իշխանությունների հանդեպ դժգոհությունը վաղուց էր հասունացել Վրաստանում։
«Ռուս պատգամավորների պատվիրակության այցը Թբիլիսի լցրեց համբերության բաժակը։ Մարդիկ վերջնականապես հասկացան, որ (Բիձինա - Tert.am) Իվանիշվիլին և նրա թիմակիցները լոբբինգ են անում Ռուսաստանի հետ բարեկամությունը, որը, ցավոք, մեր երկրի տարածքի քսան տոկոսի օկուպանտն է։ Մարդիկ դուրս են եկել փողոց՝ առաջին հերթին այն պատճառով, որ վիրավորվել է նրանց հայրենասիրության զգացումը. Վրաստանում չպետք է ռուս պատգամավորը նստի և ռուսերենով ասի, թե ինչ պետք է անենք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին: Երկու մարդ զրկվել է աչքից:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին