«Ադրբեջանը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը». ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:
Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը՝ ՌԴ-ում ընթացող «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում:
«Մենք Ռուսաստանի հետ մի քանի խոշոր նախագիծ ունենք, որոնք մինչև հիմա գործում են, օրինակ՝ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի հետ: Դա հուսալի և փոխշահավետ պայմանագիր է: Բացի այդ, մենք արտոնագրով Կալաշնիկովի ԱԿ-74Մ ինքնաձիգներ ենք արտադրում և մեծ ներուժ ունենք այդ համաձայնագիր շրջանակում»,-ասել է Մուսաևը՝ հավելելով, որ կան մի շարք այլ պայմանագրեր:
Փոխնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում ռազմատեխնիկայի և սպառազինության սեփական արտադրության կազմակերպմանը և «պաշտպանական արտադրանք է մատակարարում ՆԱՏՕ-ի որոշ երկրների»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին