Սաակաշվիլին պատրաստ է եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման. Բուրջանաձե
Ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսական կորուստների մեղավորը հանրապետության իշխանություններն են եւ այն ուժերը, որոնք ենթակա են նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, կարծում է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն։
«Սաակաշվիլին ոչ միայն իր խաղն է խաղում, այլեւ գործում է ամերիկյան հատուկ ծառայությունների շահերից ելնելով։ Այդ մարդը պատրաստ է եւ կդիմի ամեն ինչի, անգամ ներքին ապակայունացման»,- ասել է Բուրջանաձեն «Իզվեստիա»-ին։
Նա նաեւ ափսոսել է, որ ժամանակին (2012-ին) Վրաստանի իշխանությունները չեն կարողացել Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորել, եւ որ երկրի ներկայիս ղեկավարությունն արդեն վախենում է անել դա, որպեսզի չկորցնի արեւմտյան դաշնակիցների բարեհաճությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրա գնահատմամբ, դժվար է վերադարձնել անգամ այն մակարդակին, որը կար դեռ մեկ շաբաթ առաջ, մինչեւ ճգնաժամի սկսվելը։
«Ցավոք, մեր իշխանությունների անհեռատեսության պատճառով հիմա ռուս-վրացական հարաբերություններն արագ վերադարձնել ոչ թե գոհացուցիչ, այլ գոնե այն մակարդակին, որը կար մեկ շաբաթ առաջ, չափազանց դժվար կլինի։ Պետք է շատ լրջորեն աշխատել այդ ուղղությամբ, քանի որ վերջին իրադարձությունները ամեն բան հետ նետեցին»,- կարծում է նա։
Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ին բողոքի ակցիաներ սկսվեցին, ցուցարարները հանդես էին գալիս Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուսաստանցի պատվիրակների մասնակցության դեմ։ Արմատականները ներխուժում էին խորհրդարանի շենք, որտեղ գտնվում էին Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հատուկ ջոկատայինները ցրեցին հանրահավաքը, բայց հունիսի 21-ին բողոքները շարունակվեցին։ Տուժեց 240 մարդ, ավելի քան 300 հոգի կալանվել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիափոխադրողներին օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան հուլիսի 8-ից, զբոսաշրջային օպերատորներին եւ գործակալներին խորհուրդ է տրվել ուղեգրեր չվաճառել։ Կառավարությանը հանձնարարվել է ապահովել ռուսաստանցիների վերադարձը հայրենիք։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայում ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են, որ Վրաստանում հիմա մոտ 5-7 հազար զբոսաշրջիկ կա Ռուսաստանից՝ կազմակերպությունների կողմից մեկնած, եւ երկու-երեք անգամ ավելի շատ զբոսաշրջիկներ, որոնք մեկնել են ինքնուրույն։ Վրաստանի վիճակագրական տվյալներով՝ 2018-ին յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը Վրաստանում (21 տոկոս) եղել է Ռուսաստանից։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...