Թբիլիսիում քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է Կորեայից ժամանած զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 2 վիրավոր
Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Տեղեկացնում են նաև, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են։
«Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ երկրի Ներքին գործերի նախարարությանը հղումով հաղորդում է, որ հորդառատ անձրևի պատճառով մի քանի փողոց ջրի տակ է անցել, մի քանի ծառ է արմատախիլ արվել, ինչի հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել:
Ավելի վաղ արդեն Թբիլիսիում արդեն 4-րդ օրն անցկացվող բողոքի ցույցերի կազմակերպիչները հայտնել են, որ այսօր տեղի ժամանակով 19:00-ին կրկին հավաք տեղի կունենա խորհրդարանի շենքի առաջ՝ չնայած ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին