Վրաստանի իշխող կուսակցությունը ՆԳ նախարարից «ազատվելու» մտադրություն չունի
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ և խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը չի կարծում, թե երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան քաղաքական պատասխանատվության է կրում Թբիլիսիում ընթացող դեպքերի համար, գրում է apsny.ge-ն:
Նրա խոսքով՝ մայրաքաղաք Թբիլիսիում իրականացված զանգվածային ցույցերի ժամանակ ուժի կիրառման առնչությամբ հետաքննություն կսկսվի, և կդրվի կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Նշենք, որ ՆԳ նախարար Գախարիայի հրաժարականը Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում արդեն 4-րդ օրն իրականացվող ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից է: Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը, որը ցույցերի ֆոնին արդեն վայր է դրել լիազորությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
Հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում, apsny.ge կայքի տվյալներով, ավելի քան 240 մարդ տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին