Իշխանությունը զիջում է. Վրաստանի խորհրդարանի 2020-ի ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով
Վրաստանում խորհրդարանի ընտրությունները 2020 թվականին տեղի կունենան համամասնական ընտրակարգով եւ զրոյական անցումային շեմով։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է կառավարող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Այպիսով, իշխանությունները զիջեցին ընդդիմության պահանջներին, որը վերջին ժամանակներս պահանջում էր անցում համամասնական ընտրակարգին, այսինքն՝ պատգամավորների ընտրություն կուսակցական ցուցակներով։
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ ընտրակարգը պետք է փոխվեր միայն 2024-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հենց այդ ժամանակ էլ պետք է տեղի ունենային ընտրություններ միայն համամասնական ընտրակարգով։ Մինչ այդ խորհրդարանի ընտրություններում 77 պատգամավոր ընտրվում էր կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ միամանդատ տեղամասերում։
Հունիսի 13-ին 20 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարան ներկայացրին 300 հազար ստորագրություն՝ պահանջելով անցում համամասնական ընտրական համակարգին արդեն 2020-ին, այսինքն՝ չեղարկել պատգամավորների մեծամասնական ընտրակարգը արդեն առաջիկա ընտրություններում։ Այնինչ, կառավարող կուսակցությունում ասել են, որ չեն պատրաստվում քննարկել այդ նախաձեռնությունը։
Համամասնական ընտրակարգի անցման պահանջը հնչում է ամեն օր, բողոքի բազմահազարանոց ակցիաների ժամանակ, որոնք տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ այն բանից հետո, երբ հունիսի 20-ին վրացական խորհրդարանում ելույթ ունեցավ ռուսաստանցի պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին