Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր թեկնածուին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը շնորհավորել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հուսով եմ, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները կլինեն ի շահ քաղաքի: Այսօր կրկին ժողովուրդն արտահայտել էր իր կամքը: Ես շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին, որը հաղթանակ է տարել ընտրություններին՝ ըստ ոչ պաշտոնական տվյալների»,-գրել է Թուրքիայի առաջնորդը թվիթերյան իր էջում:
Էրդողանը նաեւ խոստացել է շարունակել սերտ համագործակցությունը «Ժողովրդական ալյանսի» շրջանակներում, որում ներառված են նրա կողմից ղեկավարվող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն ու Ազգայնական շարժման կուսակցությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ ձայների 99.4 տոկոսը հաշվելուց հետո Իմամօղլուն հավաքել է 54 տոկոս, իսկ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յիլդիրիմը՝ 45.1 տոկոս: Եթե ձայների հաշվարկից հետո արդյունքը չփոխվի, ապա այդ դեպքում ԱԶԿ-ը, 2002 թվականից սկսած, առաջին անգամ կզիջի իր դիրքերը Ստամբուլում քաղաքապետի ընտրությունների ընթացքում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին