Հավատում եմ, որ յուրաքանչյուրը կարծում է, որ բավական է զոհեր ունենալ. Վրաստանի նախագահ
Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը կարծում է, որ բավական է զոհեր ունենալ, որոնք եղել են այսօրվա դրությամբ ինչպես ներքին ճնշումների, այնպես էր արտաքին ագրեսիայի հտեեւանքով, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մինսկից վերադառնալուց հետո նախագահի վարչակազմի գրասենյակում ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
«Նախ ես ցանկանում եմ արտահայտել իմ ցավը Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ: Տուժել են մարդիկ, որոնցից մի քանիսը այն պատճառով, որ սատարում էին կարգուկանոնը մեր երկրում, մյուսները՝ անձնական արժանապատվությունը եւ երկրի արժանապատվությունը պաշտպանելու համար պայքարելու պատճառով, իսկ այնուհետեւ հայտնվել են անկառավարելի իրավիճակում, իսկ ոմանք էլ այն պատճառով, որ հետեւել են քաղաքական դրդապատճառ ունեցող, ոչ խելամիտ եւ աղետալի կոչերին»,-ասել է Վրաստանի նախագահը:
Ըստ նրա՝ երեկ երեկոյան փողոցում գտնվածները՝ ոստիկանները կամ շարքային քաղաքացիները, այնտեղ էին մեր երկրի համար:
Նա աջակցություն է հայտնել տուժածներին եւ նշել, որ տեղի ունեցածը ողբերգություն է ամբողջ երկրի համար:
Միեւնույն ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին:
«Ես կցանկանայի հայտնել իր երախտիքը մեր ոստիկանությանը, որը մինչեւ վերջին պահը փորձում էր հնարավորություն տալ քաղաքացիներին անցկացնել խաղաղ ցույց: Ցավոք, ցույցը դարձել էր անկառավարելի եւ դուրս էր եկել սահմանադրությամբ ընդունելի սահմաններից, որի հետեւանքով իրավապահները ստիպված էին դիմել կտրուկ քայլերի: Նրանք պատասխանատու են պաշտպանել պետությունը վտանգից, սակայն դա որեւէ կերպ չի կարող բարելավել այն մարդկանց վիճակը, որոնք ես կայցելեմ հիվանդանոցում րոպեներ անց»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցկացնել յուրաքանչյուր միջադեպի անկողմնակալ հետաքննություն եւ արձագանքել օրենքի շրջանակներում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած