Թուրքիան կխռովվի՝ անկախ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից. փորձագետ
Թուրքիային սպասվում է բարդ քաղաքական շրջան կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում՝ անկախ հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից։ Այս մասին ասել է Մերձավոր Արեւելքի գծով պատմաբան Հովարդ Էյսենսթատը Մերձավոր Արեւելքում դեմոկրատիայի վերաբերյալ վաշինգտոնյան նախագծի շրջանակում անցկացվելիք հարցման քննարկման ընթացքում, տեղեկացնում է Ahval-ը։
Հունիսի 23-ին տեղի կունենան Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրությունները։ Գլխավոր մրցակիցներն են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն եւ Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը։
Առաջին քվեարկության արդյունքները (հաղթել էր Իմամօղլուն) չեղարկվել են մայիսին այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն բողոքարկել էր դրանք՝ հղում կատարելով լուրջ խախտումներին։
Դա Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի «աննախադեպ» որոշումն էր, որն ի ցույց դրեց մարմնի անկախության կորուստը ԱԶԿ շրջանակում եւ դեմոկրատական համակարգի երաշխիքների բացակայությունը, կարծում է Էյսենսթատը։
«Թուրք քաղաքացիները հավատում են ընտրական դեմոկրատիային եւ ակտիվորեն մասնակցում գործընթացին. միեւնույն ժամանակ հիմնական ինստիտուտները, որոնք կոչված են ապահովելու ազատ եւ արդար ընտրությունները, աստիճանաբար խափանվում են»,- նշել է նա։
Էյսենսթատի խոսքով՝ այդ ինստիտուտների էրիոզիան ակնհայտ է դարձել «համենայնդեպս 2015-ից», թեեւ վիճելի արդյունքների մեջ են մտնում Անկարայի քաղաքապետի ընտրությունները 2014-ին, ինչպես նաեւ ավելի ուշ ժամանակվա ընտրությունները, ներառյալ 2017-ի սահմանադրական հանրաքվեն»։
Ընդդիմությունը պետք է պայքարի հսկայական իշխանության դեմ, որը կարող է օգտագործել կառավարող կուսակցությունը, որպեսզի ազդի հունիսի 23-ի կրկնակի ընտրությունների արդյունքների վրա, անգամ եթե ազնիվ ընտրությունները գրեթե հաստատ կհանգեցնեն ընդդիմության հաղթանակին։
«Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները դարձել են համազգային հանրաքվե եւ ազգային փորձություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար»,- ասում է փորձագետը։
«Ավելի ակնհայտ մանիպուլյացիաները կխափանեն Էրդողանի հիմնական լեգիտիմությունն ընտրություններում եւ կստեղծեն լուրջ քաղաքական ճգնաժամ, որը երկիրը չի կարող թույլ տալ իրեն»,- ասել է նա։
Անկախ այն բանից, թե կիրակի ով կհաղթի՝ ԱԶԿ-ն, թե ԺՀԿ-ն, այդ գործընթացը հավանություն է տվել ընդդիմությանը, ինչը լուրջ փորձություն է Թուրքիայի նախագահի համար։
«Բոլոր քաղաքական կոնֆլիկտներն Էրդողանի համար էկզիստենցիալ են։ Ինչ էլ որ պատահի հունիսի 23-ին, Թուրքիայի ճանապարը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում իսկապես բարդ է մնում»,- ասել է Էյսենսթատը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին