Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային բախումներում վնասվածքներ է ստացել շուրջ 70 մարդ
Վրաստանի մայրաքաղաքում ողջ գիշեր շարունակված բողոքի ակցիաներից հետո լուսադեմին ոստիկանությունը իրավիճակը վերցրեց լիակատար վերահսկողության տակ:
Բողոքի ակցիաները սկսվել էին այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահող Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։
Թբիլիսիի իշխանությունները հունիսի 21-ին հայտարարել են, որ մոտ 70 մարդ, այդ թվում` 39 ոստիկան, վնասվածքներ են ստացել փողոցային բախումների ժամանակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:
Ու թեև այսօր առավոտյան ոստիկանությունը իրավիճակը վերցրեց իր լիակատար վերահսկողության ներքո, ընդդիմության առաջնորդները խոստացել են վերադառնալ Թբիլիսիի փողոցներ:
«Մենք նորից կհանդիպենք Ռուսթավելի պողոտայում՝ ժամը 7-ին: Մենք մարդկանց հետ պետք է համաձայնեցնենք գործողությունների պլանը», - հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին