Էրդողանը չի կարծում, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարծում, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի՝ կապված Ս-400 ռուսական համակարգի նախատեսված գնման հետ, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է «շատ մանրակրկիտ կշռադատի, նախքան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելը», եւ եթե շարունակի պատժամիջոցներ կիրառել, Անկարան պատասխան միջոցներ կձեռնարկի:
Էրդողանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լավ հարաբերություններ ունի, բայց Թուրքիայի հարաբերությունները մարդկանց հետ, որոնք աշխատել են նրա ղեկավարությամբ, «շատ ու շատ տարբեր են եղել», եւ 2 կողմերի թիմերը հաճախ չեն կարողացել մի շարք հարցերում, այդ թվում՝ Ս-400-ի հարցում համաձայնության հասնել:
Նշենք, որ ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, որ Ս-400-ը ձեռք բերելու դեպքում նրա դեմ պատժամիջոցներ կսահմանվեն: Պենտագոնը F-35 կործանիչներով մարզումներից թուրք օդաչուներին արդեն հեռացրել է եւ նախազգուշացրել, որ Ս-400-ը գնելու դեպքում Անկարան ամբողջությամբ կբացառվի F-35-ի ծրագրից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին