Եվրադատարանի որոշմամբ՝ Թուրքիան 2․750 եվրո փոխհատուցում կվճարի քուրդ գործիչներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային պարտավորեցրել է փոխհատուցում վճարել այն քուրդ գործիչներին, որոնց իրավունքներն ու ազատությունը սահմանափակվել են։
Թուրքիան մեղավոր է ճանաչվել «Քուրդիստանի համայնքների միության» (ՔՀՄ-KCK) դեմ ընթացքող հետաքննության ընթացքում երկարաժամկետ կալանավորումների և կալանավորվածների ինքնապաշտպանության իրավունքի սահմանափակման համար։
Նշված հետաքննության շրջանակներում 83 քուրդ քաղաքական գործիչներ 18 ամիս առանց դատական նիստերի պահվել են կալանքի տակ, իսկ քանի որ գործի վերաբերյալ եղել է գաղտնիության որոշում, նրանք հնարավորություն չեն ունեցել բողոքարկել կալանավորման որոշումը։
ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ազատության և անվտանգության իրավունքի մասին 5-րդ հոդվածի 4-րդ կետը։ Թուրքիայի դեմ ներկայացված յուրաքանչյուր բողոքով ՄԻԵԴ-ը 250 եվրո փոխհատուցում է նշանակել։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան քուրդ գործիչներին պետք է վճարի 2․750 եվրո փոխատուցում:
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին