Մուրսին «չի մահացել, նրան սպանել են». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի Եգիպտոսի կառավարությունը կանգնի դատարանի առջեւ նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի մահվան համար, տեղեկացնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Ստամբուլի հանրահավաքում՝ Էրդողանն ասել է, որ Մուրսին «չի մահացել, նրան սպանել են», եւ կոչ է արել Իսլամական համագործակցություն կազմակերպությանը միջոցներ ձեռնարկել Մուրսիի մահվան առնչությամբ։ Նա ավելացրել է, որ հարցն ամսվա վերջին կբարձրացնի Ճապոնիայում G-20-ի գագաթաժողովում։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է հունիսի 17-ին դատարանի դահլիճում, որտեղ լրտեսության գործով գխավոր մեղադրյալն էր։ Բանտում բուժզննման ընթացքում Մուրսիի մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը մահացել է սրտի նոպայից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին