Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը կընտրվի հունիսի 26-ին
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 26-ին:
«Ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, վաղը պատրիարքարանում Կրոնական ժողովի նիստ կգումարվի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ: Ժողովի ընթացքում կքննարկվեն ու կհստակեցվեն առաջիկա ընտրության հետ կապված մի շարք հարցեր: Եկեղեցական ավանդույթուների ու կանոնադրության համաձայն, տեղապահը ընտրվում է Պոլսո Աթոռի հոգևորականների Եկեղեցական համագումարի կողմից:
«Վաղվա ժողովը պիտի ապահովի, որպեսզի հունիսի 26-ի տեղապահի ընտրության օրակարգի շուրջ գումարվելիք Եկեղեցական համագումարը ունենա իրավական ամուր հիմք», - գրում է «Ժամանակ» պարբերականը:
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այս տարվա մարտի 8-ին Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանը համայնքի օրակարգ բերեց նոր պատրիարքի ընտրության հարցը:
Մայիսի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի պատրիարքարան այցի արդյունքում որոշում էր կայացվել ընտրել պատրիարքական տեղապահ, որն էլ կհամակարգի Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը: Ավելի վաղ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և կրոնական ժողովի ընդհանուր ստորագրությամբ դիմում էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետարան՝ նոր պատրիարքի ընտրության ժամանակացույցը պետական մարմինների հետ համաձայնեցնելու համար:
Թուրք պաշտոնյաների պատրիարքարան այցից հետո հայտարարվեց, որ տեղապահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին հաջորդող օրերին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին