Թբիլիսիի քաղաքապետն ու նրա կինն ամուսնացել են 4 տղա ունենալուց հետո
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և նրա կինը`դիզայներ Անուկա Արեշիձեն ամուսնացել են: Իմեդի ՀԸ-ի հաղորդմամբ՝ պսակադրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Կախեթիում, որովհետև Անուկինիի Instagram-ում հարսանեկան զգեստով նկարներն արվել են շրջանի Tsinandali-ի Radisson Collection 5 աստղանի հյուրանոցներից մեկում:

Հարսանիքի նախօրեին Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, մկրտել էր Կալաձեի երկու տղաներին: Ընդհանուր առմամբ, ընտանիքում մեծանում է չորս որդի, որոնցից ամենափոքրը` Նիկոլան, ծնվել է սեպտեմբերին:
Կալաձեն և Արեշիձեն ամուսնացան 2013 թվականին, թեև ծանոթ էին 2008 թվականից, երբ Կալաձեն իտալական «Միլանի» ֆուտբոլիստ էր:
Նախկին մոդել Արեշիձեն Վրաստանում ոչ պակաս հայտնի է, քան ամուսինը: Նա ANOUKI սեփական ապրանքանիշի դիզայներն է: Նա հաջողությամբ համատեղում է 4 որդիների դաստիարակությունն ու դիզայներական, ինչպես նաև՝ նորաձևության բլոգերի աշխատանքը: Instagram-ում ունի ավելի քան 316 հազար հետևորդ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին