Էրդողանն ակնկալում է, որ Ս-400-ը կմատակարարվի Թուրքիային հուլիսի առաջին կեսին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ ռուսական Ս-400 համակարգերը կսկսեն մատակարարվել Թուրքիային հուլիսի առաջին կեսին, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Մենք քննարկել ենք Ս-400-ի թեման Ռուսաստանի հետ: Այդ հարցը որոշված է»,-ասել է Էրդողանն իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, երբ վերադառնում էր Տաջիկստանից, որտեղ մասնակցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ասիայում Փոխգործակցության եւ վստահության ամրապնդման միջոցառումների հարցով գագաթնաժողովին:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Թուրքիան կհեռացվի F-35 կործանիչների ծրագրից, եթե Անկարան չհրաժարվի Ս-400-ի գնումից:
Էրդողանն ասել է, որ կքննարկի այդ հարցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ նրանք հանդիպեն հունիսի վերջում G-20-ի գագաթնաժողովին:
«Եթե ավելի ցածր պաշտոն ունեցող ներկայացուցիչն ինձ տարբեր բաներ է ասում, ես անմիջապես կապ եմ հաստատում պարոն Թրամփի հետ, եւ մենք փորձում ենք լուծել խնդիրները հեռախոսային դիվանագիտության միջոցով»,-ասել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին