Ադրբեջանում Մուբարիզ Մանսիմովն անցանկալի անձ է. Գործը հասել է դատաքննության
Ալիեւյան կլանը «հին եւ բարի ավանդույթի» համաձայն՝ զրպարտություն է տարածում այն ադրբեջանցիների հասցեին, որոնց շահերը խաչվում են Ալիեւների բիզնես շահերի հետ: Բացառություն չէ նաեւ Թուրքիայում բնակվող բիզնեսմեն Մուբարիզ Մանսիմովը:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Մանսիմովը (Palmali Group of Companies նավագնացության ընկերության սեփականատերն է) SOCAR գործընկեր ընկերությանը կոչ է արել շուկայի արդարացի կանոններով խաղալ: Այս հայտարարությունից հետո ալիեւյան կլանը հնարավոր ամեն տեսակի ապօրինի գործողություններով սկսել է շուկայից դուրս մղել Մանսիմովի ընկերությանը: Գործը հասել է դատաքննության: Ադրբեջանական կողմը «հետո անսպասելի» հայտնաբերել է, որ Մանսիմովն ամենեւին էլ ադրբեջանցի չէ, այլ թալիշ է եւ ակտիվ կապերի մեջ է ռուսաստանյան թալիշ «անջատողականների» հետ, ֆինանսավորում է թալիշական «Խազար-Լենքորան» ֆուտբոլային թիմը: Մանսիմովը նաեւ ակտիվորեն ֆինանսավորում է «Թալիշստանի Ազգային հեռուստատեսությանը», որը հեռարձակվում է youtube-ով, եւ ընդհանրապես՝ իր թալիշական ծագումը չի թաքցնում:
Ինչ վերաբերում է SOCAR-ի եւ Palmali Group of Companies-ի միջեւ տարաձայնություններին, ապա Մանսիմովն այսպես է արձագանում. «Ակնհայտ է, որ հավասարության, միասնության կոչի, ինչպես նաեւ SOCAR-ի վերաբերյալ իմ ստատուսը որոշ անձանց հաճելի չի եղել: Դե, իհարկե, չէ՞ որ ճշմարտությունը միշտ էլ ցավ է պատճառում»:
Իսկ վերջում հարկավոր է ընթերցողին հիշեցնել, թե ինչպես է ալիեւյան կլանը վերաբերվում թալիշներին, որոնք չեն ենթարկվել «ժողովուրդների հոր» կամքին:
Դրանցից մեկը Ադրբեջանում հրատարակվող թալիշերենով միակ թերթի՝ «Տոլիշի սադո»-ի («Թալիշի ձայնը») խմբագիր Նովրուզալի Մամեդովն է, որը պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման:
Մեղադրանքի կողմի վարկածով՝ նա թերթի էջերում «հակաադրբեջանական քարոզչություն էր իրականացնում», ինչպես նաեւ օգնում էր «Իրանին իր թշնամական գործունեությունում»
Իրավապաշտպանները Նովրուզալի Մամեդովին քաղբանտարկյալ էին ճանաչել եւ նրա իրավունքների պաշտպանության կոմիտե ստեղծել:
2009 թվականի օգոստոսի 17-ին Նովրուզալի Մամեդովը մահացել էր բանտի հիվանդանոցում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ լրագրողին խոշտանգել էին: Ավելի ուշ մահացել էին նրա երկու որդիները՝ Էմիլը եւ Քամրանը:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները հետեւում են «Մենք խոսքի ազատության կողմնակից ենք, քանի դեռ հակառակորդները լռում են» սկզբունքին:
Րաֆֆի Սամվելյան
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին