«Լույս TV». Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն արդեն եթերում է
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ, գրում է ermenihaber.am-ը:
Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ:
Հիմա «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։
Արամ Քուրանը նշել է, որ «TRT» հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական «Anadolu» լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին