Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների 7-րդ գագաթնաժողովը: Դռնփակ հանդիպումից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ քննարկելու են 3 երկրների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կարիքները:
«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ անխախտ հիմքերի վրա հիմնված այս եռակողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»,- ավելացրել է թուրք նախարարը:
Աքարն ավելի ուշ նաև առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Վրաստանցի պաշտոնակից Լեվան Իզորիայի հետ:
Հավաքին ելույթ ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեցտարի 3 երկրների մասնակցությամբ զորավարժությունների քանակը մեծանում է:
«Եթե 2018-ին մենք անցկացրել ենք 7 համատեղ զորավարժություն, ապա 2019-ին նախատեսում ենք անցկացնել 13 զորավարժություն»,- ասել է Հասանովը:
Վրաստանի պաշտպանության նախարարն էլ, շեշտելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միջազգային իրավունքի հիման վրա երկրների տարածքային ամբողջականությունից, ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին