Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցողի այցն Ադրբեջան մերժվել է
Եվրախորհրդի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Սուննան ստիպված է եղել հետաձգել իր այցը Բաքու։ Երկրի իշխանությունները նրա այցի ամսաթվերն «անհարմար» են համարել, քանի որ հունիսի 4-5-ն Ադրբեջանում պետական տոն է։ «Հիասթափված եմ այն կապակցությամբ, որ կրկին ստիպված եմ հետաձգել այցս Ադրբեջան», – գրել է Թորհիլդուր Սուննան իր Թվիթերում։
Խոսքը մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ավարտի առթիվ իսլամական տոնի մասին է։ Ադրբեջանում այն պաշտոնական մակարդակով է նշվում։ Ճիշտ է, տոնի օրերի մասին հայտնի էր վաղուց, իսկ Սուննայի այցը մերժվել է վերջին պահին։ Սուննան պատրատսվում էր պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել քաղբանտարկյալների խնդիրը։
Թվիթերում արված մեկ այլ գրառման համաձայն՝ նա մտադիր է Ադրբեջան գալ սեպտեմբերին։
Թորհիլդուր Սուննան և ադրբեջանցի քաղբանտարկյալները
Թորհիլդուր Սուննան իսլանդացի իրավաբան է, իրավապաշտպան և լրագրող։ Ներկայացնում է Իսլանդիայի Ծովահենների կուսակցությունը, որն ինտելեկտուալ սեփականության և հեղինակային իրավունքների ոլորտում օրենսդրության բարեփոխման կողմնակից է։
2018թ-ի հունիսին Թորհիլդուր Սուննան Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հաշվետվության նախապատրաստման զեկուցող է նշանակվել, որը ներկայացվելու է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեին։ 2019թ-ի մարտին համաներման արդյունքում ազատ է արձակվել ադրբեջանցի 50 քաղբանտարկյալ։ Սակայն ապրիլին՝ Ստրասբուրգում կայացած լուսամների ժամանակ, Թորհիլդուր Սուննան հայտարարել է, որ դա չի լուծել խնդիրը, բանտում է դեռ մոտ 70 մարդ, որոնք դատապարտվել են քաղաքական շարժառիթներով։
Ներումից հետո անցած երկուսուկես ամսվա ընթացքում Ադրբեջանում կալանավորվել է ևս մի քանի ընդդիմադիր գործիչ և ակտիվիստ, իսկ քաղբանտարկյալներից ոմանք բողոքել են կտտանքներից։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին