«Եթե հայ լինեի, երբեք չէի թաքցնի ազգային պատկանելիությունս». Ստամբուլի քաղաքապետի թեկնածու
Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ թուրքական իշխանություններն ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով ապացուցել, որ ինքը ոչ թե թուրք է, այլ հույն:
«Եթե ես հույն լինեի, երբեք դա չէի ժխտի: Եթե հայ լինեի, երբեք չէի ժխտի իմ ազգային պատկանելիությունը»,- ասել է Իմամօղլուն բրիտանական The Times պարբերականի հետ զրույցում:
Էքրեմ Իմամօղլուն Ստամբուլում մարտի 31-ին կայացած քաղաքապետի ընտրություններում 48,8% ձայն էր ստացել՝ շուրջ 14 000 քվեով առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուից՝ Բինալի Յըլդըրըմից:
Մայիսին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով քվեարկության ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումները: ԿԸՀ-ի որոշման պատճառով Ստամբուլի բնակիչները «կաթսաներով և թավաներով բողոքի ակցիա» էին անցկացրել: Նրանց էին միացել վարորդները` մեքենաներից ազդանշաններ արձակելով: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ դատապարտել էր այլ պետությունների քննադատությունը, որը կապված է եղել ԿԸՀ-ի՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշման հետ:
Ժողովրդահանրապետական կուսակցությունը կրկին առաջադրել է Իմամօղլուի թեկնածությունը: Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին